Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Գաղափարական առաջնորդներն ապրում են գաղափարի համար և նահատակության պսակն ընդունում այդ նույն գաղափարի համար

Գաղափարական առաջնորդներն ապրում են գաղափարի համար և նահատակության պսակն ընդունում այդ նույն գաղափարի համար
02.03.2026 | 14:16

Թեհրանի հայ հնաբնակները լավ գիտեն այդ պատմությունը, որ մի անգամ «Սավաքի» (Իրանում ԱՄՆ կուռացիայով ստեղծված ուժային մարմին) հետապնդումից փախչելիս ապագա հոգևոր առաջնորդ Խամենեին պատսպարվել էր հայի տանը…

Մարդ, որ մի ամբողջ կայսրության կոկորդին էր մինչև երեկ, ժամանակին գաղափարի պարզ մարտիկ էր, որ հանուն այդ գաղափարի՝ պատրաստ էր մեռնել։

Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը։

Սա՛ է պատճառը, որ ո՛չ Խամենեին փախավ, ո՛չ Չիլիի Ալենդեն, ո՛չ Բուրկինա Ֆասոյի Սանկարան, ո՛չ էլ Տիգրան Մեծը՝ Պոմպեոսի առաջ։

Գաղափարական առաջնորդներն ապրում են գաղափարի համար և նահատակության պսակն ընդունում այդ նույն գաղափարի համար։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ